Posted in Մաթեմատիկա

Մասերի համեմատումը

1․ Համեմատի՛ր։ 17>19

128<116

1143=1143

119>127

2․ Թվերը դասավորիր

նվազման կարգով 112,1216,18,19,1220,116

1/8, 1/9, 1/12, 1/16, 1/216, 1/220

3․ Մարդատար ավտոմեքենան 1 ժամում անցավ 240կմ երկարությամբ ճանապարհի 13մասը, իսկ բեռնատարը՝ 1 4 մասը։ Ավտոմեքենաներից ո՞րն է 1 ժամում ավելի շատ ճանապարհ անցել։ Քանի՞ կիլոմետր ճանապարհ դեռ պիտի անցնի նրանցից յուրաքանչյուրը։

Լուծում 1) 240:3×1=80կմ

2) 240:4×1=60կմ

3) 240-80=160

4) 240-60=180

Պատ․՛ 160, 180.

4․ Ջրավազանում կար 2400լ ջուր, որը կազմում է նրա տարողության 13 մասը։ Դեռ որքա՞ն ջուր կարելի է լցնել այդ ջրավազանը։ Լուծում 1) 2400:3×1=800

2) 2400×3:1=7200 7200-2400=4800

Պատ․՛ 4800

5․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

21021=18018+3003

40835-8507=32328

6․ Երբ Հայկն իր գումարից 150դրամ տվեց Արային և 250դրամ՝ Գագիկին, նրանց ունեցած գումարները հավասարվեցին։ Որքա՞ն դրամ ուներ տղաներից յուրաքանչյուրը, եթե նրանք միասին ունեին 2400դրամ։

1) 2400:3=800

2) 800-150=650

3) 800-250=550

4) 150+250=400

5) 800+400=1200

Պատ․՛ Հայկ-1200դ

Արա-650դ

Գագիկ-550դ

Posted in Հայրենագիտություն

Զատիկ

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Ս. Հարության  տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։ Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։

Posted in Մայրենի

Թեստ 5

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:     Նա առաջարկեց, որ ձկան բերանը բացեն և դուրս գան։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:  Որպեսզի այլևս ոչ մի նավ կուլ չտա։

4. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 

Ձուկը բացեց բերանը։   Հսկա ձուկը բացեց իր մեծ բերանը

5.Գոյականներից (առարկա ցույց տվող բառեր) առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 

մեծ  ձուկ

հին նավ

խիզախ ճանապարհորդ

կապույտ ծով

6. Գրի՛ր հոմանիշները։ 

Քաջ-խիզախ

հսկա-մեծ

նորից-կրկին

այժմ-հիմա

7. Գրի՛ր հականիշները։ 

Խաղաղ-փոթորկոտ

Չոր-փափուկ

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ